Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, Ջաբրաիլի շրջանի Սոլթանլը գյուղի ամբողջական վերականգնման մրցույթը շահել է հունգարական խոշորագույն շինարարական ընկերություններից մեկը. «Ընկերությունը նախատեսում է վերակառուցել ամբողջ գյուղը, ներառյալ բնակելի մասը, հասարակական գոտիները և տնամերձ տարածքները: Շենքերի նախագծումն արդեն սկսվել է և կավարտվի նոյեմբերի վերջին։ Բնակելի շրջանների նախագծումը պետք է ավարտվի օգոստոսի կեսերին։ Երբ նախագծերը հաստատվեն պատկան մարմինների կողմից, կարող են սկսվել շինարարական աշխատանքները, և եթե դրանք իրականացվեն ըստ ժամանակացույցի, ապա մինչև հաջորդ տարվա վերջ մենք կտեսնենք վերակառուցման առաջին տպավորիչ արդյունքները»։
Zinvor.info