Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին
 Բայրամովը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է կլոր սեղանին
14:07     24 04 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կլոր սեղանի շուրջ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Չեխիայում Թուրքիայի նախկին դեսպան Էգեմեն Բաղըշի, Չեխիայում Թուրքիայի դեսպանատան առաջին խորհրդական Բանու Մալամանի, Պրահայում Ադրբեջանի դեսպան Ադըշ Մամեդովի և այլ հյուրերի հետ։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Չեխիայում Թուրքիայի դեսպանատնից։

Նախկին դեսպան Էգեմեն Բաղըշը Ջեյհուն Բայրամովին է փոխանցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ողջույնը։ Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Է. Բաղըշը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ և, հիշատակելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, ընդգծել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Չեխիա  


Լրահոս