Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է ապրիլի 23-ին՝ ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում։
Ընդգծելով, որ այդ երկրները դա անում են բացահայտորեն, պետության ղեկավարը նշել է. «Դա անում են բացահայտ, ցուցադրաբար, և նույնիսկ փորձում են այս կերպ մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես ձեռքերը ծալած նստել: Այս դիրքորոշումը մենք հստակ փոխանցել ենք Հայաստանի կառավարությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգածություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք մեզ համար լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել»:
Zinvor.info