Zinvor.info-ն փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» նախարարության կոլեգիայի նիստի արդյունքներով։ Նիստը տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ:
«Շեշտվել է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու համար հավաքական Արևմուտքն Ուկրաինայից հետո ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ մասերում` ներառյալ Հարավային Կովկասը, խաթարել դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, որոնք կապում են Ռուսաստանը տարածաշրջանի երկրների հետ, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները», - հայտարարել է ԱԳՆ-ն:
Zinvor.info