Տոյվո Կլաարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
 Տոյվո Կլաարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
11:48     20 04 2024    
Եվրամիությունը լիովին աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը.

«Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ: Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին», - ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Zinvor.info

Հեշթեգներ. Կլաար   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս