Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, օմբուդսմենը պատմել է Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներում մինչ օրս կազմակերպված փաստահավաք առաքելությունների մասին։
Ս.Ալիևան հիշեցրել է միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտումները՝ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության արդյունքում։ Նա ընդգծել է միջազգային կազմակերպությունների սերտ մասնակցության անհրաժեշտությունը՝ ապաօկուպացված տարածքներում ականային խնդրի վերացման գործում։
Օմբուդսմենը հիշեցրել է, որ բոլոր այս փաստերի վերաբերյալ պատրաստվել են հատուկ ժամանակավոր զեկույցներ (կոնկրետ դեպքի վերաբերյալ մեկանգամյա փաստաթուղթ-խմբ.), որոնք արդեն ուղարկվել են համապատասխան միջազգային կազմակերպություններին, արտասահմանյան երկրների օմբուդսմեններին և իրավապաշտպան կազմակերպություններին։
Zinvor.info