Արևմտյան ադրբեջանցիները Լեմկինի ինստիտուտն անվանել են թուղթ մրոտողների խումբ
 Արևմտյան ադրբեջանցիները Լեմկինի ինստիտուտն անվանել են թուղթ մրոտողների խումբ
14:05     16 04 2024    
Վերջերս Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը որպես թիրախ է ընտրել Ադրբեջանը։ Այս գրասենյակի գործունեությունը, որն անտեսում է Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չմնալու փաստը, ինչպես նաև օկուպացիայի ժամանակ այս պետության կողմից իրականացված բազմաթիվ ցեղասպանությունները, բաղկացած է բացառապես Ադրբեջանին զրպարտելուց։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։

«Լեմկինի ինստիտուտի մասին տեղեկատվությունը բաց աղբյուրներում ուշադիր ուսումնասիրելիս պարզ են դառնում՝ այս հաստատության նման նախանձախնդիր մոտեցման իրական պատճառները: Ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով Ադրբեջանում հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի և մեկ այլ խարդախի` Նուբար Աֆեյանի կողմից ֆինանսավորվող այս «ինստիտուտը» իրականում թուղթ մրոտողների խումբ է։ Զարմանալի չէ, որ «ինստիտուտում» լայնորեն ներկայացված են հայկական սփյուռքի արմատական տարրերը, մասնավորապես՝ Է.Պողոսյանն ու Լ. Միրզոյանը։

Արևմտյան Ադրբեջանի համայնքը խստորեն դատապարտում է այս կազմակերպության կողմից Ադրբեջանի զրպարտությունը և պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինի անվան չարաշահումը, ով մեծ դեր է ունեցել ցեղասպանության դեմ միջազգային պայքարի ձևավորման գործում։ Մենք կոչ ենք անում պետություններին, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը՝ պայքարել արմատական հայկական ազգայնական շրջանակների կողմից նման ապատեղեկատվական արշավների դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս