Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստան
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստան
10:04     15 04 2024    
Ապրիլի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստանի Հանրապետություն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ այցի ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովը որպես պատվավոր հյուր կմասնակցի՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև Ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպմանը, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Ուզբեկստան  


Լրահոս