Բաքուն Բիշքեկի հետ քննարկել է COP29-ի նախապատրաստական ​​աշխատանքները
Բաքուն Բիշքեկի հետ քննարկել է COP29-ի նախապատրաստական ​​աշխատանքները
12:06     06 04 2024    
Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը հանդիպել է՝ Ադրբեջանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կայրաթ Օսմոնալիևի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են՝ 2024 թվականի վերջին Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացման նախապատրաստական աշխատանքները և այս հարցի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։

Քննարկվել են նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Ադրբեջանի և Ղրղզստանի համագործակցության հեռանկարները։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Բիշքեկ   COP29  


Լրահոս