Այս մասին ապրիլի 4-ին՝ Ականային իրազեկման և ականազերծման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի Ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Նրա խոսքով, այս տարածքներում հակաահաբեկչական գործողությունից հետո սկսվել են ականազերծման աշխատանքներ. «Ճամփեզրերին, բնակելի թաղամասերում, շենքերում և գրեթե ողջ ազատագրված տարածքներում առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքեր, զենք և զինամթերք։ Ներկայումս մի քանի բնակելի թաղամասերում ականազերծման աշխատանքներ են իրականացվում: Հատկապես Խոջալիում, Քարքիջահանում, Մալըբեյլիում և Խանքենդիում, որտեղ շարունակվում է բնակչության վերաբնակեցման գործընթացը»։
Zinvor.info