Այս մասին արգենտինական Todo Noticias հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Դժվարություններ կան, խնդիրներ, իհարկե, կան, բայց մենք կարծում ենք, որ հնարավոր է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Մենք մեր կողմից կառուցողական ջանքեր ենք գործադրում լուծումներ գտնելու համար։ Երբ խոսում ենք պայմանագիր կնքելու մասին, կան կարևոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն։ Դրանց թվում են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և սահմանազատումը` հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է նա:
Zinvor.info