Հայաստանը Ադրբեջանին հրահրում է նոր պատերազմի
 Հայաստանը Ադրբեջանին հրահրում է նոր պատերազմի
20:57     31 03 2024    
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է` կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր կրակային միջոցների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։

«Վերջին օրերին Հայաստանում ակտիվացել են ռևանշիստական ուժերը՝ Ադրբեջանին սպառնալով պատերազմով, մեր երկրի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը հասել է բարձր մակարդակի, ավելացել է սադրանքային տեղեկատվության քանակը՝ ծառայեցնելով տեղեկատվական տարածքում իրավիճակի սրմանը. նախապատրաստվել սադրանքի փորձերին.

Զգուշացնում ենք, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի ադրբեջանական բանակի կողմից։

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս