Էրդողան. Թուրքիան հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, ինչպես դա արեց Ղարաբաղում
  			
									
			
				
					
						
														 
													 | 
					
					
						| 
							
						 | 
					
					
						| 
							 
								 Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը 1967 թվականի սահմաններում և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
 							 
						 | 
					
				
			
			
			
				
Այս մասին, ըստ Anadolu-ի, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ստամբուլում կայացած հանրահավաքում։
«Մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, մինչև պաղեստինցիները չստանան ազատություն, չվերադարձնեն օկուպացված հողերը և չստեղծեն անկախ պետություն՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- մասնավորապես ասել է Թուրքիայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար՝ որպեսզի նա կատարի Գազայի հատվածում անհապաղ զինադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
«Թուրքիան նույնքան հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»,- ընդգծել է թուրքական պետության ղեկավարը։			
			
				
				
			
			
			
			
			Հեշթեգներ. 
									 Էրդողան   
									 Թուրքիա   
									 Ղարաբաղ