Հաջիև. Ապագայում հնարավոր է Ադրբեջանի, Ղազախստանի և Չինաստանի միջև ԱԿՄՏՄ-ի վերաբերյալ եռակողմ համաձայնություն
  Հաջիև.  Ապագայում հնարավոր է Ադրբեջանի, Ղազախստանի և Չինաստանի միջև ԱԿՄՏՄ-ի վերաբերյալ եռակողմ համաձայնություն
11:05     22 03 2024    
Ադրբեջանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են շատ ակտիվ, և Միջին միջանցքի ամբողջ հզորությամբ գործարկումը հետագա ազդակ կհաղորդի այդ հարաբերություններին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին չինական China Global Television Network (CGTN) հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է՝ ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Բայց Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ԱԿՄՏՄ) նախագիծն ունի իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել, նշել է նա։

«Միջին միջանցքն անցնում է մի քանի երկրների տարածքներով, դրանք մեր Կենտրոնական Ասիայի գործընկերներն են՝ Վրաստանը, Թուրքիան։ Մենք շատ քրտնաջան աշխատում ենք մեր ղազախ, վրացի և թուրք գործընկերների հետ։ ԱԿՄՏՄ-ի համար «միասնական պատուհանի» տարրը շատ կարևոր է, հատկապես չինական ընկերությունների համար, ովքեր ձգտում են իրենց ապրանքները հասցնել Եվրոպա: «Միասնական պատուհանի» ներդրումը, որն, ի դեպ, արդեն գործում է, և մենք ցանկանում ենք դրանում ներգրավել չինական կողմին, թույլ կտա ստանդարտացնել և պարզեցնել ընթացակարգերը ողջ երթուղու երկայնքով»,- նշել է Հաջիևը՝ հավելելով, որ դրա կիրառումը տեղի է ունենում ավելի արագ, քան սպասվում էր, քանի որ բիզնեսն ունի իր սեփական կանոնները:

Նախագահի օգնականը նշել է, որ Ադրբեջանը ի գիտություն է ընդունել՝ Չինաստանի և Ղազախստանի միջև վերջերս ստորագրված Միջին միջանցքի մասին համաձայնագիրը։ «Մենք մտածում ենք նաև Ադրբեջանի և Չինաստանի միջև նման համաձայնագրի հնարավորության մասին։ Հնարավոր է, որ ապագայում նման եռակողմ համաձայնագիր ստորագրվի»,- ասել է նա։

«Մենք ակնկալում ենք, որ Չինաստան գումարած Կենտրոնական Ասիա հայեցակարգը կվերածվի՝ Չինաստան գումարած Կենտրոնական Ասիա գումարած Ադրբեջան, այսինքն՝ ոչ թե 1 գումարած 5, այլ գումարած 6, և սա միայն մաթեմատիկա չէ, սա քիմիան է, որը տեղի է ունենում կողմերի միջև»,- ասել նա՝ վստահություն հայտնելով, որ նման քիմիա տեղի է ունենում, որովհետև Չինաստանը միշտ բաց է եղել այլ մշակույթների ու քաղաքակրթությունների համար և բարձր գնահատանքով ու հարգանքով է մոտենում դրանց։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև