ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության
  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար.  Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության
09:51     18 03 2024    
Այս տարածաշրջանում խաղաղությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի մարդկանց և երկրների համար, բայց այն նաև կարևոր է Սևծովյան տարածաշրջանի և Հյուսիսատլանտյան անվտանգության համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Հետևաբար, խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև անվտանգության համար ավելի լայն համատեքստում։ Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով, Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս