Սթոլթենբերգ. Ես անհամբեր սպասում եմ Ադրբեջանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
  Սթոլթենբերգ.  Ես անհամբեր սպասում եմ Ադրբեջանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
09:40     18 03 2024    
Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդմանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Հաճելի է Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ընդհանուր անվտանգության համար։ Ես կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել տևական խաղաղության հնարավորությունից»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՕ  


Լրահոս