Հիքմեթ Հաջիև. ԵԽԽՎ-ն խրախուսում է իսլամաֆոբիան
  Հիքմեթ Հաջիև.  ԵԽԽՎ-ն խրախուսում է իսլամաֆոբիան
17:18     14 03 2024    
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) խրախուսում է իսլամաֆոբիան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային նիստին։

Հաջիևն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն կողմնակալ դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, թեև Ադրբեջանը ձգտում է կայուն տարածաշրջան կառուցել։ Դա արվելու է ՄԱԿ-ի հայեցակարգի հիման վրա։

«Մենք բազմակողմանի ճգնաժամ ենք ապրում: Միջազգային կազմակերպությունների կողմից իրենց պարտավորությունները չկատարելը հիմնական խնդիրներից է։ Օրինակ՝ COVID-19-ի պատճառած վնասն ամբողջությամբ չի վերականգնվել։ Բայց Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   ԵԽԽՎ