Այս մասին
Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
«Շնորհավորում եմ Ադրբեջանին Բաքվի ջրի շաբաթը կազմակերպելու կապակցությամբ։ Կարծում եմ, որ ջրային պաշարների ոլորտում գործունեությունը գլոբալ նշանակություն ունի։ Ադրբեջանում կանցկացվի այնպիսի նշանակալից և մասշտաբային միջոցառում, ինչպիսին COP29-ն է»,- նշել է նա։
Դեսպանն ընդգծել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ. «Իսրայելը համագործակցում է նաև ջրային ոլորտում գործող բազմաթիվ ադրբեջանական ընկերությունների հետ։ Անցյալ տարի Իսրայելի ջրամատակարարման ազգային ընկերությունը՝ Mekorot-ը, համաձայնագիր է ստորագրել համապատասխան պետական գործակալության հետ՝ կապված Ադրբեջանի ջրային ռազմավարության մասին զեկույցի պատրաստման հետ։ Փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին։ Այս համագործակցության շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանում կառուցել ծովի ջրի աղազրկման գործարան, կազմակերպվել է մրցույթ»։
Zinvor.info