Անցյալ տարի քանի՞ երկիր է այցելել նախագահ Ալիևը
 Անցյալ տարի քանի՞ երկիր է այցելել նախագահ Ալիևը
22:05     05 03 2024    
2023 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պետական, պաշտոնական և աշխատանքային այցեր է կատարել 17 երկրներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Նախարարների կաբինետի՝ 2023 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ անցած տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահը այցելություններ է կատարել՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Շվեյցարիա, Հունգարիա, Թուրքիա, Գերմանիա, Տաջիկստան, Ղազախստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Բելգիա, Լիտվա, Մոլդովա, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Սերբիա և Ռուսաստան:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև