Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարին հայտնել է Բաքվի դիրքորոշումը խաղաղ գործընթացի վերաբերյալ
 Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարին հայտնել է Բաքվի դիրքորոշումը խաղաղ գործընթացի վերաբերյալ
10:58     02 03 2024    
Անթալիայի III դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

«Ես ևս մեկ անգամ ընդգծեցի Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ»,- նշել է ԱԳՆ ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս