Կլաար. Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի տարածաշրջանի բարգավաճումը
  Կլաար.  Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կապահովի տարածաշրջանի բարգավաճումը
17:42     01 03 2024    
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելը շատ կարևոր է, քանի որ այն հիմք կստեղծի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի բարգավաճման համար։

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում՝ «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով քննարկման ժամանակ ասել է՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը կենսական շահ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ուստի մենք Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում ենք իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ»,- ասել է նա։

Կլաարն ընդգծել է, որ խաղաղությունը չի նշանակում պատերազմի բացակայություն, այլ պահանջում է համապարփակ կարգավորում, որը պետք է ընդունվի բոլոր կողմերի կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Կլաար   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս