Այս մասին
Zinvor.info-յին հայտարարել է՝ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (CAIR) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
Նրա խոսքով, 30 տարի, երբ Ադրբեջանի տարածքները գտնվում էին օկուպացիայի տակ, Եվրամիությունը (ԵՄ) այս ընթացքում ոչ մի առաքելություն չի ուղարկել սահման և որևէ հայտարարություն չի արել։
Շաֆիևը հատկապես ընդգծել է, որ 2023 թվականի երկրորդ կեսին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և նույնիսկ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից կանխակալ դիրքորոշում է նկատվել Ադրբեջանի նկատմամբ։
«Արդյունքում նրանք իրենց միակողմանի հայտարարություններով կորցրեցին միջնորդի կարգավիճակը։ Սակայն մենք մեզ չենք մեկուսացնում Արևմուտքից։ Օրինակ, այսօր հանդիպումը տեղի է ունենում Բեռլինում, և մենք դիտարկում ենք այս քաղաքը որպես հանդիպումների անցկացման վայր։ Այստեղ խոսքը գերմանական միջնորդության մասին չէ։ Սրանից հետո բանակցությունները կանցկացվեն առանց միջնորդների»,- ասել է նա։
Zinvor.info