Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Բաքվի Գարադաղի շրջանի «Գոբու Պարկ 3» բնակելի համալիրից Լաչին շրջան է մեկնել՝ հանրապետության տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում ժամանակավորապես տեղավորված բնակիչների հերթական խումբը:
Այս փուլում Զաբուխ գյուղ է վերադառնում 4 ընտանիք (11 հոգի), Լաչին քաղաք՝ 20 ընտանիք (78 հոգի)։
Այսպիսով, Լաչին քաղաքում ապահովվել է 451 ընտանիքի կամ 1705 մարդու, իսկ Զաբուխ գյուղում՝ 211 ընտանիքի կամ 808 հոգու մշտական բնակություն։
Zinvor.info