Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը նախարարը շնորհավորել է Իլհամ Ալիևին ընտրություններում տարած հաղթանակի և ադրբեջանական հողերի օկուպացիայից ազատագրման կապակցությամբ։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։
Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել երկու երկրների բարեկամական հարաբերությունների կապակցությամբ։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան, առաջնորդվելով իսլամական համերաշխության սկզբունքով՝ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ ադրբեջանական հողերի օկուպացիայի ժամանակ: Նա հայտարարել է, որ ադրբեջանական ժողովուրդը և ադրբեջանական պետությունը բարձր են գնահատում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի նման արդարացի դիրքորոշումը։
Նախագահը խոսել է Ղարաբաղում վերականգնողական և շինարարական աշխատանքների և «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման մասին։
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայից Ադրբեջան զբոսաշրջիկների թվի աճի դրական դինամիկային՝ երկրի ղեկավարն ընդգծել է COVID-19 համաճարակից առաջ ձեռքբերված ցուցանիշների կարևորությունը և նշել այս ուղղությամբ մեծ ներուժի առկայությունը։
***
Փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Սաուդյան Արաբիայի Հաջի և Ումրայի գործերի նախարար Թաուֆիկ բին Ֆաուզան Ալ-Ռաբիային:
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Zinvor.info