Բայրամովը՝ ադրբեջանա-հայկական կարգավորման գործում Փարիզի դերի մասին
 Բայրամովը՝ ադրբեջանա-հայկական կարգավորման գործում Փարիզի դերի մասին
14:24     26 02 2024    
Ֆրանսիայի եռանդը՝ ադրբեջանա-հայկական կարգավորման ուղղությամբ դրական քայլերի ժամանակ նպաստում է խնդրի սրմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Շոլցի նախաձեռնությամբ կայացած հանդիպումից հետո նշվել է՝ խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բայց անմիջապես հետո եղավ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, իսկ հետո այս երկրի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, նրա սադրիչ հայտարարությունները։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումն անհանգստացնում է բազմաթիվ կառույցների»,- հավելել է Ջ.Բայրամովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բայրամով  


Լրահոս