Բայդենի հատուկ ներկայացուցչի տեղակալը գտնվում է Ադրբեջանում
 Բայդենի հատուկ ներկայացուցչի տեղակալը գտնվում է Ադրբեջանում
08:58     23 02 2024    
ԱՄՆ նախագահի՝ կլիմայական գործողությունների հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ Սյու Բինիազն այցով գտնվում է Ադրբեջանում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից, նա կհանդիպի կառավարության ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունը նոյեմբերին Բաքվում COP29-ի հաջող անցկացմանը:

Ադրբեջան կատարած այցի ընթացքում Սյու Բինիազը նաև ելույթ կունենա՝ ADA համալսարանում կլիմայական ճգնաժամի լուծման հարցում միջազգային համագործակցությանը նվիրված միջոցառմանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայդեն   Ադրբեջան  


Լրահոս