Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, ուղերձում ասվում է.
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը, որոնք կառուցված են այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են իսլամական համերաշխությունը, եղբայրությունը, փոխադարձ աջակցությունը և վստահությունը: Մեր միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ուղեկցվում է՝ մի շարք ոլորտներում մեր արդյունավետ համագործակցությամբ։
Մենք բարձր ենք գնահատում առաջին իսկ օրվանից Սաուդյան Արաբիայի ցուցաբերած աջակցությունը՝ մեր երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ուղղված Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների խորացմանը՝ հաջողությամբ շարունակելով փոխգործակցությունը ինչպես երկկողմանի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների»։
Zinvor.info