Փաշինյանը մեկնել է Մակրոնի մոտ
 Փաշինյանը մեկնել է Մակրոնի մոտ
16:26     21 02 2024    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Պատվիրակության կազմում են գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ այսօր Փաշինյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեի, վարչապետ Գաբրիել Աթալի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Մակրոն  


Լրահոս