Միշելը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
 Միշելը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
09:05     21 02 2024    
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Միշելը գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում։

«Լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների և Հայաստան - Ադրբեջան կարգավորման շուրջ: Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման օրակարգը բարձր տեղ է զբաղեցնում ԵՄ օրակարգում», - ընդգծել է Միշելը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Միշել   Փաշինյան   Հարավային-Կովկաս  


Լրահոս