Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
11:05     19 02 2024    
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր:

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն:

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը համատեղ խորացնելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայ դիվանագետը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Հնդկաստան  


Լրահոս