Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասվում է. «Ներկայումս լավ հնարավորություններ և հեռանկարներ կան մեր երկրների միջև արդյունավետ համագործակցության համար՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում։ Օգտվելով առկա հնարավորություններից՝ մենք կկարողանանք հասնել մեր կապերի զարգացմանը և էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը։
Վստահ եմ, որ ադրբեջանա-լիտվական հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ հիմունքներով, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություն գործերում, իսկ լիտվացի ժողովրդին՝ մշտական բարեկեցություն և բարգավաճում»: