Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է միջազգային կազմակերպություններին
 Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է միջազգային կազմակերպություններին
09:34     14 02 2024    
Միջազգային կազմակերպությունները պետք է կոչ անեն Հայաստանին դադարեցնել զինված սադրանքները, որոնք սպառնում են խաղաղ բանակցություններին, ինչպես նաև զինծառայողների կյանքին և առողջությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հայտարարության մեջ՝ կապված Հայաստանի վերջին զինված սադրանքների հետ։

Հայատարարությունում ասվում է, որ Հայաստանի ղեկավարությունը դեռ չի հրաժարվում իր թշնամական քաղաքականությունից։

«Այն ժամանակ, երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության կառուցման համար նոր հնարավորություններ, Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարեցնի լարվածությունը մեծացնող սադրանքները և փոխարենը իրական քայլեր ձեռնարկի խաղաղության հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս