Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Բաքվին և Երևանին վերադառնալ երկխոսության
 Եվրոպայի խորհուրդը կոչ է արել Բաքվին և Երևանին վերադառնալ երկխոսության
20:01     13 02 2024    
Եվրոպայի խորհուրդը մտահոգված է ադրբեջանա-հայկական սահմանին բախումների մասին հաղորդագրություններով։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

«Ինձ անհանգստացնում են ադրբեջանա-հայկական սահմանին հրաձգությունների մասին լուրերը: Կոչ եմ անում երկու կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Խաղաղության միակ ուղին երկխոսությունն է», - գրել է Եվրոպայի խորհրդի ղեկավարը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Եվրոպայի-խորհուրդ