Մայա Սանդուն շնորհավորել է Իլհամ Ալիևին
 Մայա Սանդուն շնորհավորել է Իլհամ Ալիևին
14:34     13 02 2024    
Փետրվարի 13-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Մայա Սանդուն շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկրի զարգացմանն ուղղված գործունեության մեջ։

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար։

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հետ կապված, մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մայա-Սանդու   Իլհամ-Ալիև  


Լրահոս