Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունում։
Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում։
«Նշվել է, որ տվյալ առաքելությունը, հակառակ իր հայտարարած նպատակներին, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորումը, լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք։ Միխալկոյին տեղեկացրել են, որ առաքելությունն, ըստ էության, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության» գործակալը, որը նպաստում է Եվրոպայի տարբեր պաշտոնատար անձանց և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերի կազմակերպմանը սահմանամերձ շրջաններ։ Ընդգծվել է, որ այս շարքի առանց բացառության բոլոր այցերն օգտագործվում են Ադրբեջանի նկատմամբ ատելությունը խրախուսելու և անհիմն ադրբեջանաֆոբիա տարածելու համար», - հայտարարել է ԱԳՆ-ն։
Zinvor.info