Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են Ղարաբաղում խաղաղապահների ապագան
 Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են Ղարաբաղում խաղաղապահների ապագան
11:39     12 02 2024    
Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնում են՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։

Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։

«Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետներն այժմ համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ավարտվում է 2025 թվականին։

Եվդոկիմովը նշել է, որ այն բանից հետո, երբ Բաքուն վերականգնեց վերահսկողությունը տարածաշրջանի ողջ տարածքում, փոխվեց խաղաղապահ կոնտինգենտի դերը։ «Այժմ՝ հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահները ադրբեջանական ուժերի հետ միասին իրականացնում են պարեկություն տարածքում՝ շենքերի ու մշակութային կառույցների պաշտպանությունը», - ասել է դիվանագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան   Ղարաբաղ