Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Փարիզն աջակցում է Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում։ Սեժուրնեն ընդգծել է, որ արդար և տևական խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, երկու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման հիման վրա։