Լիտվայի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
 Լիտվայի նախագահը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
11:21     10 02 2024    
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նամակում նախագահ Գիտանաս Նաուսեդան Իլհամ Ալիևին մաղթել է նոր հաջողություններ, իսկ Ադրբեջանին՝ մշտական բարգավաճում.

«Ես լիովին համոզված եմ, որ Ձեր նախագահության նոր շրջանում էլ Լիտվայի և Ադրբեջանի միջև արդյունավետ համագործակցության հարաբերությունները, երկկողմ և բազմակողմ հաջող գործընկերությունը հետագա զարգացում կստանան»:
Zinvor.info

Հեշթեգներ. Լիտվա   Ադրբեջան