Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, նամակում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ձեզ և ադրբեջանական ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում։
Հուսով եմ, որ Մոլդովայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա, կշարունակեն հիմք հանդիսանալ մեր երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Կուզենայի ընդգծել մեր երկրների միջև քաղաքական երկխոսության կառուցողական բնույթը և հաստատել իմ երկրի բաց լինելը երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել Մոլդովայի և Ադրբեջանի միջև առևտրա-տնտեսական, ներդրումային, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացմանը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների»։