Ամիրբեկովը Երևանին մեղադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ
  Ամիրբեկովը Երևանին մեղադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ
15:58     09 02 2024    
Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգի մասին հերթական առասպելը ուռճացնելով՝ Հայաստանը շարունակում է դե ֆակտո ոտնձգություն կատարել մեր տարածքային ամբողջականության դեմ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

RFE/RL-ի թղթակից Ջոշուա Կուչերայի հոդվածում, որը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, նշվում է, որ կողմերի մոտ տարբեր միջնորդների նկատմամբ անվստահության պատճառով Բաքուն և Երևանը վերջերս նախապատվությունը տվել են երկկողմ անմիջական շփումների ձևաչափին, որոնք արդեն սկսել են կոնկրետ արդյունքներ տալ։ Մասնավորապես, անդրադարձ է արվել անցյալ տարվա դեկտեմբերին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը երկու կողմերի կալանավորների ազատ արձակման և փոխադարձ դիվանագիտական աջակցության վերաբերյալ՝ Բաքվում նախատեսվող COP29 կլիմայի միջազգային համաժողովի համատեքստում։

«Հայաստանն ու Ադրբեջանը բավարար հասուն են, որպեսզի ինքնուրույն լուծեն մնացած հարցերը։ Բորելն, ըստ էության, Ադրբեջանին մեղադրել է բանակցություններից խուսափելու մեջ, ինչը կատարյալ անհեթեթություն է»։

Ամիրբեկովը նաև հայտարարել է, որ տարածքային հավակնությունների մասին մեղադրանքները նախատեսված են որպես հնարք, որի նպատակն է շեղել ուշադրությունը Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պահանջների»։ Մեկնաբանելով Բորելի խոսքերը՝ Ամիրբեկովը ասել է. «Ադրբեջանում ոչ ոք նրա խոսքերը չի մեկնաբանել որպես ավելի հեռուն գնալու և Հայաստանի տարածքը օկուպացնելու մտադրություն։ Այս ամենը պարզապես հնարքներ են»։

«Հայաստանի պաշտոնական հայտարարություններում և օրենսդրության մեջ կան ևս մի քանի նման պնդումներ: Օրինակ, երբ Հայաստանի օրենսդիր մարմինը վավերացրեց 1991թ. Ալմա-Աթայի համաձայնագրերը, որոնք խորհրդային հանրապետության սահմանները ճանաչում էին որպես նորանկախ պետությունների սահմաններ, օրենսդիրները հավելեցին այն ձևակերպումը, որ դա չի վերաբերում Ղարաբաղին»:

«Մենք մեր բանակցությունների ժամանակ, ինչպես նաև մեկնաբանությունների ու տարբեր փոխանակումների միջոցով բազմիցս հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այս փաստերի վրա: Հայկական կողմն ընդունում է, որ դա փաստ է, բայց ոչինչ չի արվում։ ... Երբ նրանք փորձում են խաբել, եթե կարելի է այդպես ասել, երբ փորձում են ամբողջ մեղքը և պատասխանատվությունը դնել մեր ուսերին և միևնույն ժամանակ հոգու խորքում դեռ ունեն այդ տարածքային պահանջները մեր նկատմամբ, դա չի աշխատի», - ասել է Ամիրբեկովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով