Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ԱՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ պաշտոնավարման նոր շրջանում։
Ահամբեր սպասում եմ մեր համատեղ գործունեության շարունակմանը՝ հանուն ԵԱՀԿ-ի ավելի ապահով և բարգավաճող տարածաշրջանի: Այս առումով, հուսով եմ, որ կրկին կտեսնեմ ձեզ Մյունխենի անվտանգության առաջիկա համաժողովում և անձամբ կփոխանցեմ իմ շնորհավորանքները։
Վստահ եմ, որ Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև գոյություն ունեցող երկարաժամկետ համագործակցությունը կզարգանա և կամրապնդվի առաջիկա ամիսներին»։