Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը փորձ էր օգտագործել այդ ինստիտուտներն իր անհիմն հավակնությունների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար։
Միջազգային հանրության՝ Ադրբեջանի դեմ հայկական ագրեսիան կանխելու և մեր տարածքների շուրջ 30 տարվա օկուպացիային վերջ դնելու անընդունակությունը, Հայաստանի կողմից զանգվածային վայրագություններն ու մարդկության դեմ հանցագործությունները թույլ չտալը, Հայաստանի կողմից պատերազմ հրահրող հայտարարությունների ու գործողությունների շարունակականությունը անպատժելիության զգացմունք է առաջացրել այս երկրում:
Հայաստանի շարունակական հավակնությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումն ու քարոզչությունը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, այլ նաև Հայաստանի պարտավորություններին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով։
Ադրբեջանական կողմը կշարունակի ջանքերը՝ վերջ դնելու միջազգային իրավունքի լուրջ խախտումների անպատժելիությանը, նպաստելու օրենքի գերակայությանը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, ամրապնդմանը և շարունակմանը»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info