Արևմտյան Ադրբեջանի համայնքը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին
 Արևմտյան Ադրբեջանի համայնքը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին
10:42     09 02 2024    
Փետրվարի 7-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ ադրբեջանական ժողովրդի կամարտահայտության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և տարրական դիվանագիտական էթիկային հակասող կոպտության դրսևորում է։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասված է՝ նշված հայտարարությանը Արևմտյան Ադրբեջան համայնքի պատասխանում։

Պատասխանում նշվում է, որ Հայաստանի 30-ամյա օկուպացիոն քաղաքականությունը, իրականացված էթնիկ զտումները, Նիկոլ Փաշինյանի «դեմոկրատ» պաշտպանության նախարար «փայլուն հրամանատար», Վաշինգտոնում՝ Ադրբեջանին «նոր տարածքների համար նոր պատերազմով», սպառնացող Դավիթ Տոնոյանի խոսքերը չդատապարտող և նույնիսկ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին չհիշատակող երկրի հայտարարությունը չափազանց ծիծաղելի է հնչում։

«Եթե ամերիկացի դիվանագետներն այդքան կարևորում են ԵԱՀԿ-ի առաջարկությունները, ապա մենք նախ և առաջ կոչ ենք անում նրանց ծանոթանալ՝ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ այս կազմակերպության առաջարկություններին։ Այդ զեկույցում մասնավորապես նշվում էր, որ ԵԱՀԿ նախորդ զեկույցներում ներառված առաջարկությունները այդպես էլ չեն կատարվել: Մենք կոչ ենք անում ամերիկացի դիվանագետներին զերծ մնալ կեղծավորությունից»,- ասվում է Արևմտյան Ադրբեջանի համայնքի պատասխանում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս