Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է՝ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Շառլ Միշելը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիևին՝ փետրվարի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունում կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և պետության ղեկավարին մաղթել հաջողություններ նոր մանդատի իրագործման գործում։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների տարբեր ասպեկտներ, հատկապես էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր։ Շառլ Միշելն ընդգծել է, որ Եվրամիությունը կոնկրետ նախագծերով է հանդես գալիս՝ տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանի երկրների հետ կապերի զարգացման վերաբերյալ։
Կողմերն անդրադարձել են նաև՝ Ադրբեջանում COP29-ի անցկացման և այդ համատեքստում Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության հարցերին։
Շառլ Միշելը նախագահ Իլհամ Ալիևին խնդրել է ուրվագծել իր դիրքորոշումը՝ Բրյուսելում Ադրբեջանի, Հայաստանի և Եվրամիության միջև եռակողմ ձևաչափով հանդիպումների վերսկսման վերաբերյալ։
Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը միշտ աջակցում է՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումներին։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շուրջ, և ընդգծվել է, որ ԱՀ Նախագահի աշխատակազմի և Հայաստանը վարչապետի աշխատակազմի միջև դեկտեմբերի 7-ին երկկողմ հիմունքներով ընդունված համատեղ հայտարարությունը. կարևոր քայլ է հանդիսանում:
Zinvor.info