Ինչպես
Zinvor.info-ին հայտնել են պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, Վուգար Մուստաֆաևը հանդիպել է՝ Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար Աբդուլռահման բին Մոհամմադ բին Աբդուլազիզ բին Այաֆ ալ Մուհրինիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի համագործակցության հնարավորությունները, ընդգծվել է փորձի փոխանակման հետաքրքրվածությունը։
Վուգար Մուստաֆաևը հանդիպել է նաև՝ Իրաքի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ղեկավար Մուստաֆա Աթի Հասանի, Իրաքի վարչապետի խորհրդական Մոհամմադ Ալ Դարաջի և իսպանական Escribano Mechanical and Engeenering ընկերության ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել՝ առկա համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info