Փաշինյանի աշխատակազմ. Հայ ժողովուրդը դարեր շարունակ պետություն չի ունեցել
  Փաշինյանի աշխատակազմ.  Հայ ժողովուրդը դարեր շարունակ պետություն չի ունեցել
18:37     30 01 2024    
«Հնչում են մեղադրանքներ, թե ՀՀ զինանշանի վրայից պատրաստվում ենք հեռացնել Արարատի (Աղրըդաղ-Խմբ.) նկարը։ ՀՀ զինանշանի վրա անգամ Էվերեստը՝ աշխարհի ամենաբարձր լեռը, նկարելուց հետո իրականությունը չի փոխվելու»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Պետությունը կենացներով չեն պահում, պետությունը պերճախոսությամբ ու պաթոսով չեն կառուցում, հայրենիքը դրոշ այրելով ու տնկելով չեն փրկում։ Ու առավել նրբանկատ պետք է լինենք, երբ խոսքը վերաբերում է ՀՀ պետական սիմվոլներին։ Դրանք պետության խորհրդանիշներն են և ոչ թե ժողովրդի։ ՀՀ զինանշանը խորհրդանշում է Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե հայ ժողովրդին, որ դարերով ապրել է առանց պետականության», - գրել է Չախոյանը։

Zinvor.info

Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Փաշինյան  


Լրահոս