Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ նշվում է, որ 2024 թվականի հունվարի 27-ին լրանում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության մեկ տարին։
«Ահաբեկչության հետևանքով զոհվել է դեսպանատան մեկ աշխատակից, ևս երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Հաշվի առնելով հարձակումից հետո մարդկանց կյանքին և անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգը՝ իրականացվել է դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների տարհանում։ Ահաբեկչությունից հետո բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները և ահաբեկչական գործողությունները։
Դեսպանատան վրա ահաբեկչական հարձակման առաջին տարելիցի կապակցությամբ մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մեր նահատակի հարազատներին, ևս մեկ անգամ խստորեն դատապարտում ենք այս հարձակումը և հուսով ենք, որ Իրանը շուտով կանի ամեն ինչ, որպեսզի մեղավորները ստանան արժանի պատիժ»,- ասված է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նշել է, որ այսօր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակում կատարած անձը կկանգնի դատարանի առաջ։
Իրանական կողմը պարբերաբար տեղեկացնում է ադրբեջանական կողմին ընթացող քննչական գործողությունների մասին, ահաբեկչություն կատարած անձի գործով առաջին դատական նիստը նշանակված է 2024 թվականի հունվարի 27-ին»,- ասվում է հաղորդագրությունում։