Ի.Ալիևը շնորհավորել է Ջոն Հերլիին
 Ի.Ալիևը շնորհավորել է Ջոն Հերլիին
13:41     26 01 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել՝ Ավստրալիայի Միության գլեներալ-նահանգապետ Դևիդ Ջոն Հերլիին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նամակում ասվում է. «Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և Ձեր ժողովրդին փոխանցում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները՝ Ավստրալիայի Միության ազգային տոնի կապակցությամբ։

Հավատում եմ, որ ադրբեջանա-ավստրալիական հարաբերությունները միշտ կզարգանան բարեկամության և համագործակցության ուղով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Այս տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ գործերում, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում ու բարօրություն»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ջոն-Հերլի  


Լրահոս