Արևմուտքը փորձում է Ադրբեջանին և Հայաստանին «հրապուրելով» Բրյուսել տանել. Լավրով
 Արևմուտքը փորձում է Ադրբեջանին և Հայաստանին «հրապուրելով» Բրյուսել տանել.  Լավրով
14:06     25 01 2024    
Արևմուտքը սխալ է համարում Ռուսաստանի դերն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում և փորձում է երկու երկրներին հրապուրելով տանել Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Պուտինը վճռորոշ դեր է խաղացել 44-օրյա պատերազմի դադարեցման, ինչպես նաև մի քանի եռակողմ փաստաթղթերի համաձայնեցման գործում, «որոնցում սահմանված են կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ սահմանազատման, առևտրային և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը», - նշել է նա:

«Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք, թե ինչպես արդեն այդ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ մի տեսակ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ, և նրանք սկսեցին հայերին, ադրբեջանցիներին հրապուրելով տանել մե՛կ Բրյուսել, մե՛կ Փարիզ, մե՛կ Վաշինգտոն, մեկ Պրահա»,-ասել է Լավրովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս