Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի միջև շփումները
 Տոյվո Կլաարը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի միջև շփումները
10:18     20 01 2024    
Հարավային Կովկասում և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ավարտել է երկօրյա այցը Հայաստան:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Х-ի իր միկրոբլոգում:

«Ես ընդգծեցի ԵՄ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ կարգավորման հասնելուն: Ոգևորված ենք Երևանի և Բաքվի միջև երկկողմ առարկայական շփումներից և սպասում ենք նաև ընտրություններից հետո ամբողջապես վերսկսել շփումներն Ադրբեջանի մեր զրուցակիցների հետ»,- նշել է եվրոպացի դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Տոյվո-Կլաար  


Լրահոս